Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովԴատարանը որոշեց ևս երեք ամս…

🔴 Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը։
Դատավորի խոսքով՝ այս փուլում պահպանվում է Աշոտյանի կողմից վարույթին խոչընդոտելու ռիսկը։
⚖️ «Սույն փուլում դատարանը գտնում է, որ հնարավոր է խոչընդոտելու ռիսկը պահպանվում է, չի վերացել»,– ասել է դատավորը։
Դատարանը նշել է, որ եթե հետագա փուլում վկաների վրա հնարավոր ազդեցության ռիսկը նվազի կամ վերանա, պաշտպանական կողմը կարող է միջնորդել խափանման միջոցը փոխելու հարցով։
Դատավորը նաև ընդգծել է, որ գործով ապացույցների ամբողջական ծավալը դեռևս վերջնականապես պարզ չէ։
Ըստ նախաքննական մարմնի՝ Աշոտյանը, որը 2009-2016 թվականներին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գործելով մի խումբ անձանց հետ և անձնական ու խմբային շահերից ելնելով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով