⚽️🌍 Մունդիալ-2026 | Կիսաեզրափակիչ
🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2:1 հաշվով հաղթեց 🏴Անգլիային և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ցուցադրեցին զգուշավոր և մարտավարական ֆուտբոլ՝ հիմնականում պայքարելով խաղադաշտի կենտրոնում։ 55-րդ րոպեին Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո Էնթոնի Գորդոնը բացեց հաշիվը՝ առաջ մղելով Անգլիային։
Բաց թողած գոլից հետո Արգենտինան ուժեղացրեց ճնշումը և 85-րդ րոպեին Էնսո Ֆերնանդեսը, ավարտելով Լիոնել Մեսսիի նախաձեռնած գրոհը, հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ ապահովելով Արգենտինայի կամային հաղթանակը։
🏆 Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան կմրցի 🇪🇸 Իսպանիայի հետ։

Թողնել պատասխան