Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։ Ըստ հիմնավոր…

🇪🇺🐟 Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։
📃 Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 16-ից ՀՀ պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։ Տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնել արտահանում, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։
📣 Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյոնաը նշել է, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը․ «Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։ Հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով