Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ՌԴ-ԱՄՆ գեոպոլիտիկ բախման կետիՌուսա…

Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ՌԴ-ԱՄՆ գեոպոլիտիկ բախման կետի
Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում:  Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ռուսները, մեղմ ասած, երջանիկ չեն Հայաստանում մեր ներգրավվածության առնչությամբ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ–ի հետ սերտացող հարաբերությունների պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվեր այս ընտրություններում»,-նշել է նա։
Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ՌԴ-ԱՄՆ գեոպոլիտիկ բախման կետի՝դրանից բխող աղետալի հետևանքներով թե տնտեսական կյանքում, թե ռազմա-քաղաքական առումով։ ՌԴ-ից բազմաթիվ կոշտ գնահատականներ են հնչել, որ Փաշինյանի քայլերը դուրս բերել ՀՀ-ն ԵԱՏՄ-ից հանգեցնելու են նրան, որ ՀՀ-ն կրկնելու է Ուկրաինայի ճակատագիրը։
Մոսկվան ուլտիմատում է դրել դեպի Արևմուտք վազող Փաշինյանի առջև՝կամ ԵԱՏՄ և էժան գազ, կամ ԵՄ ու հայկական տնտեսությունը զրկվելու է թե ռուսական շուկայից, թե էժան գազից, իսկ ՀՀ քաղաքացիներն էլ չեն կարողանալու աշխատանք գտնել ՌԴ-ում։ Դա իհարկե միլիոնատեր դարձած ՔՊ-ականներին չի հետաքրքրում, սակայն բազմաթիվ տնտեսվարողներ հետ են վերադարձել Վերին Լարսից, քանի որ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել հայկական մի շարք ապրանքների ներկրման նկատմամբ։
Մոսկվան արել է իր քայլը՝տվել է ժամանակ ՀՀ քաղաքացիներին՝հունիսյան ընտրություններում չքվեարկել թրքամետ փաշինյանական կլանի օգտին և ընտրել պետականամետ, ազգային ուժերի, որոնք ՀՀ-ն չեն վերածելու հարավկովկասյան Ուկրաինայի կամ հակառուսական, արևմտյան պլացդարմի։
ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ նրանց սրտի թեկնածուն Փաշինյանն է, քանի որ նա և ՔՊ-ական կլանը կազմաքանդում են հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքն ու ՀՀ-ն տանում են ոչ թե դեպի ԵՄ՝այնտեղ ՀՀ-ին չեն սպասում և դա միֆ է, այլ դեպի Թուրքիա և Ադրբեջան։
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ին պոկել Մոսկվայից՝ռուսական գազի փոխարեն ՀՀ-ն պետք է գազ գնի Ադրբեջանից, իսկ ռուսական շուկայի փոխարեն հայկական ապրանքները պետք է արտահանվեն 90 միլիոնանոց թուրքական շուկա, այսինքն ՔՊ-ն ՀՀ-ն տանում է ոչ թե դեպի ԵՄ, այլ դեպի թուրքական աշխարհ կամ Մեծ Թուրան։
Փաշինյանը հասկանում է, որ հայ-ռուսական կապերի կտրուկ խզումը հանգեցնելու է ՀՀ-ում սոցիալական պայթյունի՝տասնյակ հազարավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ դուրս են գալու և փողոցներ փակեն՝դրա համար Փաշինյանն այսօր հայտարարում է, որ ՀՀ-ն դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, սակայն դա հերթական նիկոլական ոճի սուտ է՝Փաշինյանը ժամանակ է շահում մինչև հունիսի 7՝վերարտադրվելու դեպքում նա ՀՀ-ն տանելու է դեպի թուրք-ադրբեջանական տանդեմ՝կատարելով Արևմուտքի հերթական հրահանգը։
ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն՝հայ-ռուսական կապերի խզումն ու ՀՀ-ի դուրս գալն ԵԱՏՄ-ից հանգեցնելու է հայոց պետականության կործանմանը։ Փաշինյանն ու կլանը փախչելու են Արևմուտք՝օֆշորային միլիարդները վայելելու, իսկ ՀՀ քաղաքացիները կրկնելու են արցախցիների ճակատագիրը։ Եկել է ճիշտ ընտրություն կատարելու ժամանակը։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով