Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվելԲյուրեղավանի համայնքապետա…

Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվել
Բյուրեղավանի համայնքապետարանը նորից կոչ է անում իր բնակիչներին ջուր չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել։
Մոտ երեք ամիս առաջ՝ 2026 թվականի ապրիլին, համայնքում աղիքային վարակի տասնյակ դեպքեր էին գրանցվել։ Մի շարք քաղաքացիներ հոսպիտալացվել էին ինչպես Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում, այնպես էլ Հրազդանի բժշկական կենտրոնում։ «Հետքի» հետ զրույցում բնակիչներից մի քանիսը պնդել էին, որ պատճառը կոյուղաջուրն է, որը նորից է խառնվել խմելու ջրին։
🗣Այսօր՝ հուլիսի 17-ին, «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ նույն համայնքում նույն վիճակն է սկսվել, ինչ ամիսներ առաջ։

«Կանչերը երեկ երեկոյան են սկսել։ Գիշերը 11 հոգի է դիմել, որից երեքը հոսպիտալացվել են։
Առավոտյան ՀՎԿԱԿ-ից երեք խումբ է եկել։ Մարդիկ հիմա էլ գալիս են՝ կամ ոտքով, կամ շտապօգնության մեքենայով, ոչ միայն մեր պոլիկլինիկա, այլ Աբովյանի, Հրազդանի բժշկական կենտրոններն էլ»

,- նշել է Արմեն Վարդումյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով