Թրամփն ամերիկացիներին ուղղված ուղերձում պնդել է, թե Չինաստանը 2020թ. չարտոնված …

🇺🇸 Թրամփն ամերիկացիներին ուղղված ուղերձում պնդել է, թե Չինաստանը 2020թ. չարտոնված հասանելիություն է ունեցել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալների. «Այս տվյալները ներառում էին անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, քաղաքական պատկանելություն և այլ զգայուն տեղեկություններ»: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա:
🇨🇳 Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Չինաստանը միշտ առաջնորդվել է այն սկզբունքով, ըստ որի՝ չի կարելի միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը:
🇷🇺 Կրեմլը ևս հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Եկեք հիշենք, որ ԱՄՆ-ում անցկացվել են տարբեր հետաքննություններ: Դրանք բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով