Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երեկ Էր Ռիադում կայացած ռուսական և ամերիկյան պատվիրա…

🇺🇸🇷🇺🇺🇦 Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երեկ Էր Ռիադում կայացած ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները:
🗣 «Ես գոհ եմ Սաուդյան Արաբիայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններից։ Դրանք լավ են անցել: Այժմ ես շատ ավելի վստահ եմ գործարքի հնարավորության հարցում: Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել, դադարեցնել վայրի բարբարոսությունը:
🔸 Անչափ հիասթափված եմ լսել, որ Ուկրաինան մտահոգված է բանակցությունների սեղանի շուրջ տեղ չունենալու կապակցությամբ: Երեք տարի շարունակ ուկրաինացիները հնարավորություն ունեին նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ռազմական հակամարտությունը կարող էր լուծվել Ուկրաինայի համար առանց տարածքային մեծ կորուստների»,- ասել է Թրամփը: |1urer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *