ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Քննարկվում էր նաև Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
ԿԸՀ-ն այդ հարցով արտահերթ նիստը հրավիրել էր երեկ՝ 2026թ. հուլիսի 21-ին, իսկ այսօր շարունակել է քննարկումն ու որոշում կայացրել։ Միջնորդությունը ներկայացրել էր Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը՝ դեռևս հուլիսի 13-ին։
📌 Նարեկ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է հուլիսի 21-ին, սակայն լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին։
🗣Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։

Թողնել պատասխան