Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմա…

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ: 
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:
Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով: Քաղաքապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգ անցկացնելու նպատակով և կանաչապատել բակային հատվածը։
https://youtu.be/ge5yksHR-FI?si=dkfKkcnVso84I5cw

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին:
#news #armenia #armenpress #yerevan
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով