Նշել էիք, որ, ըստ «դատավճռի»,  Ռուբեն Վարդանյանը  «մեղավոր» է ճանաչվել  41 դրվագ…

Նշել էիք, որ, ըստ «դատավճռի»,  Ռուբեն Վարդանյանը  «մեղավոր» է ճանաչվել  41 դրվագով՝ Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
Իրականում «դատավճռով»  Վարդանյանի անհատական մեղք չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։
Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ համայնքին 2020 թվականի դեկտեմբերին, չնայած որ այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։
Դատարանը եզրակացրել է, որ  նրա կողմից հետագայում Արցախի պետական հաստատություններին ցուցաբերած աջակցությունը նրան պատասխանատու է դարձնում այդ «համայնքին» վերագրվող բոլոր «հանցագործությունների» համար։
«Դատավճռում», ի թիվս այլնի, հիշատակվում են սպանություններ, սպանության փորձերի ենթադրյալ զոհեր, տեղահանված անձինք, հարկադիր անհետացումներ, ենթադրյալ խոշտանգումների ենթարկված կալանավորված անձինք, պատանդներ,  մինչդեռ այդ ենթադրյալ դեպքերի իրականացումը, պարզվում է, տեղի է ունեցել Վարդանյանի՝ Արցախում պետական պաշտոն զբաղեցնելուց կամ այնտեղ բնակվելուց շատ տարիներ առաջ և որևէ կապ չի ունեցել նրա հետ։
Ռուբեն Վարդանանի  հետ առավել անմիջականորեն կապվող գործողությունները հիմնականում վերաբերում էին նրա՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը Արցախի պետական նախարարի պաշտոնում ծառայությանը, ինչպես նաև 2023 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր իրականացրած գործունեությանը։
Վարդանյանի կողմից պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես «իշխանության բռնի զավթում», նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես «ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում», իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատում»։
Միաժամանակ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որը Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ, ինչպես նաև չի հաստատվել նրա անձնական մասնակցությունը նրան վերագրված դեպքերում։
https://news.am/hy/news/1051169?fbclid=IwY2xjawTPAQRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe-aoa2pfSLBp_FUuTiFH1xp7mm4qgBGuWlbAGJM99r0gyGTsl-UiaUrBlkMc_aem_p5I4J8InvSAWDqXJcfwZXQ

Բոլոր հիմքերն ունենք ՄԻԵԴ-ում  դրական արդյունքի հասնելու համար. Սիրանուշ Սահակյան

Հարցազրույց փաստաբան,  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ …

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով