Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տանել շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարին: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում: https://youtu.be/J-bHr_dOWlU?si=buNHFYALZPu4FWb9
Թողնել պատասխան