Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվելՌումինիայի իշխանությունները հա…

Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել
Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցվել է երկրորդ անօդաչու թռչող սարքը, հայտնում է Euronews-ը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուտան ասել է, որ «անօդաչու թռչող սարքի մնացորդները ներկայումս ուսումնասիրվում են», սակայն «օրինաչափությունը համապատասխանում է ռուսական անօդաչու թռչող սարքերի նախկինում հաստատված թռիչքներին»։
Նախօրեին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն էր հայտարարել, որ F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում խոցել է անօդաչու թռչող սարք, որն ավելի վաղ է մուտք գործել երկրի օդային տարածք:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով