Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատ…

⚖️ Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զորայր Հարությունյանը։
📌 Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով):
[Փաստաբան Զորայր Հարությունյան]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով