Այս նկատառման հետ կապված հին ընդդիմադիրներից Վասակը Նանյան ցանկացավ, որ պարտադիր…

Այս նկատառման հետ կապված հին ընդդիմադիրներից Վասակը Նանյան ցանկացավ, որ պարտադիր շեշտվի, որ տրանսպորտի թեմայով պահանջը ինքն է ներկայացրել Նարեկ Կարապետյանին, ինքն էլ Տաշիրից է ու կարող է ներկայացնել, թե ինչու է նման բան պահանջում:
Սխալ բան չի ասում Վասակը. եթե պետությունն իր ֆունկցիան կատարեր, մարդիկ Կարապետյաններից չէ, որ տրանսպորտի հարցի լուծում կպահանջեին: Վասակը տրանսպորտի հարցի լուծում է պահանջում, այլ քաղաքացի կոմբայն է ուզում, մեկ այլ քաղաքացի բերքի մթերում է ուզում ու այսպես շարունակ:
Իսկ առհասարակ ընդդիմությանը ու այս պարագայում Սամվել Կարապետյանին ներկայացվող պահանջները լավագույնս ներկայացնում են հենց երկրում տիրող իրավիճակը, այն է` մարդիկ ուղղակի հույս չեն կապում իշխանությունների հետ ու փնտրում են որևէ լուծում:
Այնուամենայնիվ, մեր գնահատմամբ` ընդդիմությանը նման պահանջներ ներկայացնելն արդյունավետ ճանապարհ չէ, մենք ընդդիմությունից պետք է պահանջենք քաղաքական ճիշտ պայքար, սխալների ուղղում ու երբ իրենք գան իշխանության, սոցիալական պահանջների հերթը այդ ժամանակ է:
@armgeopolitic
Մի քիչ չեմ հասկանում հատկապես ընդդիմադիր դաշտից «Ուժեղ Հայաստանին» ուղղված պահանջները` մուննաթի տեսքով, որ, օրինակ, պահանջում են գնալ ու ինչ-որ բնակավայրում տրանսպորտի հարց լուծել: Բա պետությունն ի՞նչ անի, եթե Կարապետյան Սամվելը պետք է տրանսպորտի հարց լուծի:…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով