Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին…Մհեր և Նարինե Ղուկասյանները 2…

Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին…
Մհեր և Նարինե Ղուկասյանները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում կորցրեցին իրենց ավագ որդուն՝ 21 տարեկան Գոռ Ղուկասյանին։ Անասելի ծանր կորստից հետո նրանք համարձակվեցին նորից ընտրել կյանքը: Արհեստական բեղմնավորման միջոցով ընտանիքում ծնվեցին  զույգ որդիներ` Գոռն ու Հայկը։ Փոքրիկները դարձան նրանց նոր լույսը, ապրելու նոր ուժն ու հույսը։
Այս ճանապարհը Ղուկասյանների ընտանիքը մենակ չի անցել: Նրանց կողքին կանգած է  եղել  «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ նվիրելով երեխաների համար անհրաժեշտը՝ խնամքի պարագաներից մինչև մահճակալ:
 
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/RmCnYuIxU-s
#ԱրցախTV #Արցախ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով