Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանի արարքն արդեն բավարար չափով դատապարտվեց…

Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանի արարքն արդեն բավարար չափով դատապարտվեց ընդդիմադիր շրջանակների կողմից: Հիշեցնենք` Արմենը Տարոն Չախոյանի լուսանկարի տակ շնորհավորել էր նրան երեխա ունենալու կապակցությամբ:
Հարցը ունի 2 կողմ, քննարկենք յուրաքանչյուրը.
Մարդկային կողմ
Արմենն իր արարքը բացատրում է նրանով, որ դրանով ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ էլ կան գծեր, որոնք պետք է պահվեն, օրինակ պետք չէ մտնել մարդկանց ընտանիքներ:
Քաղաքական կողմ
Արմենը շնորհավորում է մի մարդու, որը հենց իր ընկերների ու թիմի նկատմամբ ամենաստոր արարքներն է գործել, ամենալկտի ստերն է տարածել:
Արմենին չենք քարկոծի, բայց կասենք, որ նա սխալ բան է արել: Գուցե, իր միտքը լավն է եղել, մարդկային է եղել, դա չենք քննարկում, բայց այս իշխանությունների պարագայում իրենք արդեն ապացուցել են, որ անկախ ընդդիմության պահվածքից` իրենք գծեր անցնում են ու Արմենը չէ, որ կարող է այս հարցում նրանց բերել կառուցողական դաշտ:
Ուղղակի այս միջադեպը ևս մեկ անգամ Սամվել Կարապետյանի թիմակիցներին պետք է բերի քաղաքական պատասխանատվության դաշտ ու այդ թիմի ամեն անդամ պետք է հասկանա, թե իր մեկ գրառումը, մեկ լայքը, մեկ մեկնաբանությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ քաղաքականության մեջ «սպռոսը» տվյալ մարդուն չեն անում, այլ քաղաքական թիմին ու առաջնորդին:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով