Կիևը և նրա աջակիցները պետք է պատասխան տան իրանական նավի վրա հարձակման համար․ Իր…

🇮🇷 Կիևը և նրա աջակիցները պետք է պատասխան տան իրանական նավի վրա հարձակման համար․ Իրանի ԱԳՆ՝ իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակման վերաբերյալ
🗣 «Անասկած, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Ուկրաինայի հովանավորներ ու աջակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն (իրանական նավին հասցված հարվածի համար)․․․ Իրանն այս հարձակումը առանց պատասխանի չի թողնի», – ճեպազրույցի ընթացքում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
🇺🇦 Զելենսկին, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Իրանը նոր տեխնոլոգիաներ և անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պետք է անեն ամեն բան, որ նոր ճակատ չբացվի․ «Բայց մենք պետք է ազնիվ լինենք՝ Իրանը և Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են մեզ վրա», — նշել է նա:
🇮🇷🇺🇦 Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված հարվածի կապակցությամբ։  |shantnews.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով