Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծինԱյսօր ա…

Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին
Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։
«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ 
«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։
❗️Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով