Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությ…

🔴Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը ապագայում դիմի Եվրամիության անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը։
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող մի շարք հացերի՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, քանի որ Եվրոպային մերձենալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, բայց նաև լարվածություն առաջացնել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
-Պարոն Ինյարիտու, ըստ Ձեզ՝ վերջին շրջանում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս կգնահատեք այդ հարաբերությունների ներկա մակարդակը։
Հաշվի առնելով եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ձեռնարկված նախաձեռնությունները, բնական է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ։
Մենք պետք է նաև հիշենք Հայաստանի երկարատև պատմական և մշակութային կապերը Եվրոպայի հետ, ինչպես նաև հայկական սփյուռքի կարևոր դերը Եվրամիության անդամ շատ պետություններում։ Այս համայնքները հաճախ կամուրջ են հանդիսացել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Վերջնարդյունքում, այս հարաբերությունների ապագան պետք է որոշի հայ ժողովուրդը։ Եթե վերջինս որոշի ավելի մոտենալ Եվրամիությանն, այդ ընտրությունը պետք է հարգվի։ Եթե ապագայում Հայաստանը պաշտոնապես դիմի անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմաններն, ապա Եվրամիությունը պետք է գնահատի այդ դիմումը ըստ էության, ինչպես ցանկացած այլ թեկնածու երկրի։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Վ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով