Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նախատեսվում է ներգրավել ռազմական նշ…

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նախատեսվում է ներգրավել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում։
Համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ, որով սահմանված են ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ինչպես նաև դրա ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը։
Գործող կարգավորումներով համապատասխան եզրակացություններ և տեղեկություններ տրամադրող պետական մարմինների ցանկում ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը ներառված չէ։
Նախագծով առաջարկվում է համապատասխան հավելվածներում Պետական եկամուտների կոմիտեից հետո ավելացնել նաև ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով