Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորում…

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Խմբավորումը հայտարարել է, որ զոհերի թիվը նախնական է և կարող է աճել։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումները թիրախավորել են խմբավորման դիրքերը Բաղդադի, Վասիթի, Նինվեի, Բասրայի, Քիրքուքի, Քարբալայի և Դիյալայի նահանգներում։
Հարվածների հետևանքով վնասներ են կրել մոտակայքում գտնվող շենքերը, տրանսպորտային միջոցները և ռազմական սարքավորումները։
Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» կազմված է մոտ 67՝ հիմնականում շիա զինված խմբավորումից, որոնցից գրեթե բոլորն աջակցվում են Իրանի կողմից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով