Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փո…

⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել․
🔹 22 անշարժ գույք (որոնցից 19-ի արժեքը՝ շուրջ 11,15 մլրդ դրամ) և 2 անշարժ գույքի գնման իրավունք
🔹 13 ընկերությունում մասնակցություն (այդ թվերում՝ «Տոյոտա Երևան», «Նաիրի Ինշուրանս») + 4 ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք
🔹 Պարտատոմսեր՝ շուրջ 3,1 մլն ԱՄՆ դոլարով և 985 մլն դրամով
🔹 Ավանդներ՝ ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլարի և 200 մլն դրամի
🔹 Փոխառության իրավունքներ՝ շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260,4 մլն ռուբլիի և 590 հազար եվրոյի
🔹 2 տրանսպորտային միջոց և շուրջ 3,8 մլրդ դրամին համարժեք գույքի ձեռքբերման արժեքներ
💰 Ընդհանուր գումարային պահանջը կազմում է շուրջ 19,56 մլրդ դրամ, ինչպես նաև ևս 502 մլն դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով