⚖️ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանի՝ հրապարակային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել դատախազություն։
📣 «Քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։
🗣 Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից», — գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
⚖️ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: 🗣 Այս մասին iravaban.net-ին հայտնել են ՔԿ-ից: ℹ️ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի…
Թողնել պատասխան