Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և…

📦 Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և Երևանում։ Կառավարությունը հուլիսի 30-ին կհաստատի երեք դրամաշնորհային համաձայնագրերը։
💶 Դրամաշնորհները նախատեսված չեն շինարարության համար․ դրանք կուղղվեն ծրագրերի կառավարմանը, գնումների կազմակերպմանը, տեխնիկական վերահսկողությանը և «կանաչ» հավաստագրմանը։
🏗 Սյունիքի կենտրոնի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է շուրջ 12 մլն եվրո, Երևանիինը՝ շուրջ 45 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների համադրությամբ։
📍 Սյունիքի կենտրոնը կկառուցվի Շաքի գյուղի հարևանությամբ՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա, իսկ Երևանի կենտրոնը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
🛃 Երկու կենտրոններն էլ կգործեն «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ թվային համակարգերի կիրառմամբ արագացնելով մաքսային ծառայությունները և բեռնաշրջանառությունը։
🌱 Նախագծերը ներառում են նաև էներգաարդյունավետության, ռեսուրսների խնայող օգտագործման և միջազգային բնապահպանական հավաստագրերի ստացման խորհրդատվություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով