Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 հոգևորականի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս 6 բարձրաստիճան հոգևորականի քրեական գործը 2026թ. հուլիսի 27-ին ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Գործի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկության և կարգալույծ հռչակելու հանգամանքը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը գործել է դատարանի արգելքին հակառակ։
🔻Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, խոչընդոտել է դատարանի կայացրած որոշման կատարմանը։ Մասնավորապես, 2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը, ով ղեկավարել է Մասյացոտնի թեմը, դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Նշված հայցադիմումի հետ Արման Սարոյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։

Թողնել պատասխան