🗣 Կոնջորյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ինչո՞ւ պետք է վերանայվի․ յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար․ Փաշինյան
❓ Լրագրողները այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի և դրան նախորդած դեպքերի շուրջ:
📣 Հարցին՝ կարո՞ղ է կուսակցությունից հեռացվեն Ավետ Կոնջորյանը և Նաիրի Հակոբյանը, վարչապետն արձագանքեց. — «Գիտե՞ք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում: Կուսակցության ներսում քննարկում չկա, իրավական պրոցեսների ավարտից հետո եթե կլինի… Էդպիսի դեպքեր եղել է, իմիջիայլոց, երբ որ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, և մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»: |azatutyun.am|
⚖️ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանի՝ հրապարակային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել դատախազություն։ 📣 «Քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության…
Թողնել պատասխան