Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կեն…

🇺🇦 Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կենտրոնին։ Հրդեհի մասին հայտնել են ինչպես Wildberries-ը, այնպես էլ մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։ Նրանց տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է, մոտ 200 աշխատակից տարհանվել է։
🇷🇺 Ռուսական ուժերն էլ գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածներն են հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ Կիևին, որտեղ առնվազն մեկ մարդ է զոհվել: Լվովում վիրավորվել է առնվազն չորս մարդ, վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր։ Խարկովում անօդաչուները հարվածել են արդյունաբերական գոտուն։ |azatutyun.am|
🎞 Տեսանյութում՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով