«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը հանգամանորեն անդրադարձավ ԱՄՆ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունեցող սուր հարաբերություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե հաջողվու՞մ է արդյոք, Միացյալ Նահանգներին իր երկու դաշնակիցների հետ հարաբերվելիս ցուվաբերել հավասարակշռված մոտեցում։
«Քանի որ վերոհիշյալ աշխարհաքաղաքական պայքարն այսպես, թե այնպես առնչվում է Միացյալ Նահանգներին, ապա այդ առումով ձևավորվել է յուրատեսակ եռանկյունի։ Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի նշված երկու ուժային կենտրոնների միջև հակամարտությունը վերացնել կամ գոնե մեղմացնել, ցույց կտա ժամանակը, թեև այս փուլում Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ մեծ ջանքեր չի գործադրում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռ չի հասել կրիտիկական կետին՝ չնայած այն հանգամանքին, որ նման հեռանկարը հետզհետե հասունանում է»,- ասաց Սաֆրաստյանը։
Նա հիշատակեց նաև Թուրքիայի և Հունաստանի միջև անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտը, երբ Միացյալ Նահանգներին չհաջողվեց հարթել իր երկու դաշնակիցների միջև առկա սուր հակասությունները, և ուղղակիորեն տեղի ունեցան ռազմական բախումներ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թողնել պատասխան