Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Արթուր Սարգսյանի կալանքըԲագրատ Սրբազանի և մյուս…

⚖️ Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Արթուր Սարգսյանի կալանքը
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մեկ ամսով երկարաձգել է ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը։ Մինչ այդ Սարգսյանը հայտարարել էր, որ, իր կարծիքով, դատարանն արդեն կանխորոշել էր կալանքը պահպանելու որոշումը։
Պաշտպանական կողմը միջնորդել էր կալանքը փոխարինել տնային կալանքով կամ մինչև 25 մլն դրամ գրավով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով