🇺🇸🇷🇺🇺🇦 ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և առաջընթաց արձանագրել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
🗣 «Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դուք որոշակի ջանքերի ականատես կլինեք՝ պարզելու համար, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։
📌 Նա ընդգծել է, որ բանակցությունների հնարավոր վերսկսումը դեռ չի երաշխավորում համաձայնության ձեռքբերումը։ |armenpress.am|
🇺🇦🇷🇺 Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: 📌 Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան: |azatutyun.am|
Թողնել պատասխան