Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, միջուկային անվտանգության ոլորտի …

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, միջուկային անվտանգության ոլորտի գիտնական Արեգ Դանագուլյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համարում է երկրի ամենահաջողված գերատեսչություններից մեկը:
Նա սոցցանցային հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

«Ես շփվել եմ ԲՏԱ նախարարության հետ հեռավոր 2021 թվականից: Պիտի ասեմ, որ իմ առաջին տպավորությունները նախարարության մասին շատ, շատ մռայլ էին: Այնպիսի զգացում էր, որ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերությունն ուղղակի լքված էր: Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկն է: Չեմ սկսելու թվարկել այդ հաջողությունների երկար ցուցակը, բայց շատ համառոտ կասեմ հետևյալը` այժմ նախարարությունը լցված է լավ մտածող, կրթված մասնագետներով, որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն»,-նշել է Դանագուլյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ նշելով, որ այս ամենը անհնարին կլիներ առանց նրա առաջնորդության ու «արտակարգ դրայվի»:

«Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ»,-գրել է գիտնականը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով