Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումներ պահանջումԿառավարությունը հայտարարում է ոլորտների ամբողջական թվայնացման մասին, սակայն Կադաստրն ու էլեկտրոնային դատարանները միմյանց չեն կարողանում «հասկանալ»։ Արդարադատության նախարարությունը, ինչպես սովորաբար, խոստանում է լուծել տվյալների փոխանակման հարցը։ Մինչ այդ քաղաքացիները ստիպված են պետական մարմիններից տեղեկանքներ ու կնքված փաստաթղթեր հավաքել՝ իրենց սեփականության իրավունքը գրանցելու համար։
Կադաստրի կոմիտեն գույքի պետական գրանցման համար քաղաքացուց պահանջում է դատարանի էլեկտրոնային վճռի՝ երկրորդ կնիքով հաստատված տարբերակը, որը հավաստում է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Եթե նման փաստաթուղթ չկա, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է այլ ապացույցներ ներկայացնի, օրինակ՝ Դատական դեպարտամենտի տեղեկանք, դատավորի աշխատակազմի գրություն կամ այլ փաստաթուղթ։ Առանց այդ լրացուցիչ հավաստման Կադաստրը գույքի պետական գրանցում չի կատարում։
Էլեկտրոնային համակարգերի անկատարությունից հաճախ են դժգոհում նաև փաստաբանները։ Փաստաբան Ղևոնդ Պապոյանը նշում է, որ համակարգերի փոխգործելիության հարցը հնարավոր էր նախապես լուծել, մինչդեռ խնդիրը մինչ օրս կարգավորված չէ․ «Քանի դեռ հարցի մասին չի բարձրաձայնվում, այն լուծում չի ստանում»։
Թվայնացված դատարան, թղթային բյուրոկրատիա․ ինչո՞ւ է Կադաստրը լրացուցիչ հաստատումներ պահանջում
Արդարադատության նախարարությունը, ինչպես սովորաբար, խոստանում է լուծել տվյալների փոխանակման հարցը։ Մինչ այդ քաղաքացիները ստիպված են…
Թողնել պատասխան