Մոլդովայի արտաքին գործերի նախարար  Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին…

Մոլդովայի արտաքին գործերի նախարար  Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Միխայ Պոպշոյն այդ  մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- գրել է Մոլդովայի ԱԳ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով