🇦🇿🇮🇱 Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև
🗣 «Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
📣 Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։
📌 Հաջիևի պնդմամբ՝ «սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։ «Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի ու դա հետագայում ևս անելու ենք»։ |hetq.am|
🇦🇿🇮🇱 Իսրայելական հեղինակավոր Haaretz թերթը գրում է՝ Ադրբեջանն է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ հետ կանչելու Ցեղասպանության ճանաչման օրինագիծը: ℹ️ Ըստ հարցի մասին տեղեկացված իսրայելական աղբյուրի՝ օրինագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից այն բանից հետո, երբ…
Թողնել պատասխան