Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ…

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն օգոստոսի 4-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։
Քննարկվել են Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու և թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով