⚖️ «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:
🔸 «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:
🔸 Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը: |azatutyun.am|
‼️ Նախկին «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրն այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո. Ավինյան 🗣 «Բոլոր փաթեթները շարունակում են գործել: Բոլոր օրերի համար, երբ համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթներին, և բոլոր ծառայությունները, որոնք գնել եք նախկինում…
Թողնել պատասխան