⚖️ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են։
📣 Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։
📌 ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։
❗️⚖️ Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են 2022-2024 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով. Քննչական կոմիտե 📣 «Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային…
Թողնել պատասխան