Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների համար ԱԳՆ-ն նախատեսում …

💰 Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների համար ԱԳՆ-ն նախատեսում է ծախսել շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։
➡️ Նախագծում այս գումարի ծախսը հիմնավորվում է հետևյալ կերպ․

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում՝ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ներկայացված միջոցառումների առաջարկությունները նպատակ ունեն արժանապատվորեն նշելու հոբելյանական տարեդարձը, բարձրացնելու Հայաստանի միջազգային տեսանելիությունը, խթանելու երկրի դրական ընկալումը և նպաստելու երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կապերի զարգացմանը։

🇦🇲 Գումարը կտրամադրվի արտերկրում գործող 51 հայկական դիվանագիտական ներկայացուցչություններում տոնական միջոցառումներ կազմակերպելու համար՝ ԱԳՆ բյուջեի ներսում վերաբաշխումների հաշվին։
⚖️ Կառավարությունը նշում է, որ վերաբաշխումը չի ավելացնի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով