Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tr…

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։  
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Թովմասյանը։
Ընկերությունը «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ համագործակցությամբ նախատեսում է Երևանում ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր։
Ծրագրի ընդհանուր գնահատված ծավալը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է, որից 40 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ուղղել հարակից անշարժ գույքի զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ հյուրանոցային աշտարակի կառուցմանը։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 1,000 աշխատատեղ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև խաղային ոլորտի հարկային, լիցենզավորման, կարգավորման և վճարային համակարգերին առնչվող հարցեր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով