Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և…

Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների դատավճիռները
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը այսօր՝ օգոստոսի 6-ին, մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքները՝ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռները թողնելով անփոփոխ։
Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ էր հղել դատավարության վերաբերյալ՝ հայտնելով, որ իրենց բոլորի համար պարզ էր, որ այդ վճիռը վաղուց կայացված է եղել, և դատավարական կոլեգիան չէ, որ այդ վճիռը կայացրել է, այլ կոլեգիան պարզապես հայտարարել և հրապարակել է այդ վճիռը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ասել է Իշխանյանն իր ուղերձում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով