🔹 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԱՄՆ Հայ եկեղեցու Արևելյան թեմը, Կանադայի, Ռումինիայի, Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի թեմերի հոգևոր առաջնորդները քննադատել են Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դատավարությունը։
⚖️ Արամ Ա-ն դատավարությունն անվանել է «անընդունելի և դատապարտելի»՝ կոչ անելով իշխանություններին հարգալից վերաբերվել Հայ եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին։
🍁 Կանադայի թեմը հայտարարել է, որ եկեղեցու ներքին կառավարման հարցերով քրեական հետապնդումը վտանգավոր նախադեպ է և կարող է խաթարել կրոնական ազատության պաշտպանությունը։
🇺🇸 ԱՄՆ Արևելյան թեմը նշել է, որ եկեղեցու կառավարման հարցերը պետք է լուծվեն եկեղեցական կանոնական ընթացակարգերով, այլ ոչ թե աշխարհիկ դատարաններում։
⛪️ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը դատավարությունն անվանել է «21-րդ դարի հայ իրականության մեջ ամենաամոթալի դատավարություն»։
🕊 Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի թեմերի եպիսկոպոսները զգուշացրել են, որ գործընթացը հարցեր է առաջացնում կրոնական ազատության, իրավունքի գերակայության և եկեղեցու ինքնավարության պահպանման վերաբերյալ։
📅 Գործով առաջին դատական նիստը նախատեսված է օգոստոսի 7-ին Վաղարշապատի դատարանում։ Մեղադրանքը վերաբերում է դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելուն։
🤝 ՀԲԸՄ-ն ևս Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետ վերցնել Գարեգին Բ-ի դեմ մեղադրանքը՝ նշելով, որ քրեական հետապնդումը կարող է խորացնել հասարակական պառակտումը և վնասել Հայաստանի միջազգային հեղինակությանը։

Թողնել պատասխան