Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները  դանդաղ վերան…

Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները  դանդաղ վերանորոգվում
Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել։ 
Բնակիչների համար մյուս լուրջ խնդիրը փոշին է։ Քանդված ճանապարհներից բարձրացող փոշին, նրանց խոսքով, բնակարաններ ու բակեր է հասնում։ Թեև օրվա ընթացքում համայնքապետարանի ջրցան ավտոմեքենաներով ճանապարհները մեկ-երկու անգամ ջրում են, սակայն դա կարճատև ազդեցություն է ունենում, և փոշին կրկին արագ տարածվում է։
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները  դանդաղ վերանորոգվում

Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով