⚖️ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այս մասին դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
📣 «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
🗣 Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- գործով առաջին նիստից հետո ասաց Արա Զոհրաբյանը։ |arm.sputniknews.ru
🪧 Գարեգին Բ կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ եկավ դատարան։ Դատարանի բակում հավաքված քաղաքացիները նրան ծափողջյուններով, «Վեհափառ» վանկարկումներով և հոգևոր երգով դիմավորեցին։ 📣 Հոգևորականներից մեկը առաջարկեց արտասանել Տերունական աղոթքը, ինչից հետո հոգևորականները…
Թողնել պատասխան