Առաջիկա 5 օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խ…

🔶 Առաջիկա 5 օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օգոստոսի 10-11-ը օգոստոսի 9-ի համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպ և կարճատև անձրև։ Հնարավոր է նաև կարկուտ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով