🇦🇲 Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը. փաստաբան
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյան։
«Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, հետագայում մենք Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգանք անպայման։
Այս փուլում որպես դիրքորոշում ընդունեք, որ Արգամ Աբրահամյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նույնիսկ ինքն է դիրքորոշում հայտնել, որ այն աստիճան անհիմն մեղադրանք է, որ նույնիսկ էլ այդ մասով ավելի մեկնաբանություն չի տալիս։ Ինքը առհասարակ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ»,–ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է սա կապ ունենալ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների հետ՝ հաշվի առնելով, որ Արգամը Ծառուկյանի փեսան է, փաստաբանն ասաց. «Եկեք ես չմեկնաբանեմ, դուք ինքներդ էլ լավ հասկանում եք»։
@armgeopolitic

Թողնել պատասխան