Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների կառավարման ազգային կենտրոնը (NOAA…

Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների կառավարման ազգային կենտրոնը (NOAA) այս տարվա հուլիսը ամենաշոգ ամիսն է համարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Այս մասին կենտրոնը զեկույց է հրապարակել իր կայքում:
NOAA-ի տվյալներով՝ անցյալ ամիս միջին ջերմաստիճանն ըստ Ֆարենհեյթի կազմել է 76,89 աստիճան (ըստ Ցելսիուսի գրեթե 25 աստիճան)։
Չնայած այն բանին, որ Ալյասկայում արտասովոր զով է եղել, 48 նահանգում ավելի շոգ պայմաններ են դիտվել։
NOAA-ն կանխատեսում է, որ օգոստոսին Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածի մեծ մասում օդի ջերմաստիճանը լինելու է միջինից բարձր։
Հուլիսի նախորդ ռեկորդը սահմանվել է 1936 թվականին, երբ երկրում երաշտ էր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով