🏥 Երբ երեխան ծննդատուն է ընդունվել, արդեն պորտալարը թանզիֆով կապված է եղել, բայց կտրված չի եղել։ Այս մասին հայտնել է Արմենիա ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ անդրադառնալով երեկ Բալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխա հայտնաբերվելու դեպքին։
🗣 «Մենք վստահորեն կարող ենք ասել, որ ծնվել է ամսի 10-ին։ Վստահորեն, կարող ենք ասել, որ երեխան բուժհիմնարկում չի ծնվել»,- ասաց նա։
📌Հարցին՝ երեխայի կյանքի վտանգ սպառնո՞ւմ է, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, 36 շաբաթական, մեր հաշվարկներով։ Զարգացման արատներ չենք տեսնում, բռնության հետքեր չկան»։ |news.am|
❗️Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ 🚑 Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 📌 Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։…
Թողնել պատասխան