Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները: [ՀՀ ՄԻՊ]