ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական…

🔶 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։
📌 Ըստ Թունյանի՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ընդունված մոտ 2300 նախագծից 563-ը բաժին է ընկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին: Դրան զուգահեռ՝ հանձնաժողովն անցկացրել է 130 հերթական ու արտահերթ նիստ, ինչպես նաև 254 բաց և փակ աշխատանքային քննարկում։
🔹Բաբկեն Թունյանն ընդգծել է Ազգային ժողովի վերլուծական կարողությունների շարունակական հարստացման կարևորությունը, խորհրդարանում բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ ստեղծելու անհրաժեշտությունն ու հետօրենսդրական մշտադիտարկման գործընթացը։
[ՀՀ ազգային ժողով]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով