Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել2026 թվականի…

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել
2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։
Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող սարքերի պահանջն ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից հրաժարումը՝ տեղում օգնելու քաղաքացիներին, ձևավորել են «ստվերային ծառայությունների» շուկա, որտեղ անապահով մարդիկ ստիպված են վճարել սեփական դիմումը լրացնելու համար։ Այդ դիմումի պատասխանից է կախված՝ նրանք նպաստ կամ սոցիալական աջակցություն կստանա՞ն՝ անկախ նրանից, թե նախկինում ընտանեկան, սոցիալական նպաստ ստացել են, թե՞ ոչ։
💡Ենթադրենք՝ ունեն։ Անապահովության գնահատման համակարգով աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմել id.e-social.am միասնական սոցիալական հարթակի միջոցով: Դիմումի նպատակն է անձի (ընտանիքի) անապահովության գնահատումը՝ անապահով ճանաչելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:
❗️Գրանցվելու համար այն քաղաքացին, որը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի կարող այդ եղանակով մուտք գործել, պետք է ունենա հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ինչպես նաև լրացնի իր ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)։ Գրանցումը հաստատվում է էլեկտրոնային փոստով։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել

Պարզվում է՝ ոմանք արդեն հասցրել են գումար աշխատել դիմումների լրացման ծառայություններ մատուցելով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով